HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Մասնավորապես, 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է մոտ 7,8 մլն դրամ տուգանք, իսկ 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է մոտ 60,8 մլն դրամ տուգանք։

«Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտված մյուս խախտումները վերաբերում են կահույքի արտադրության ոլորտին։ Մասնավորապես,  2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, «C31 Կահույքի արտադրություն» ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում  6 հարկ վճարողների մոտ արձանագրվել են 16 չգրանցված աշխատողներ և   առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք։  ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել 9 հարկ վճարողների մոտ և առաջադրվել է մոտ 2 մլն դրամ տուգանք։ Եվս 3 հարկ վճարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով  անկանխիկ վճարումներ չընդունելու դեպքեր և առաջադրվել է 1,3 մլն դրամ տուգանք։ Իսկ 2 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր և առաջադրվել է 2,3 մլն դրամ տուգանք։

Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված խախտման վերաբերյալ ցանկերը ներկայացվում են կից ֆայլով (1-Ցանկ)։ 

«C31 Կահույքի արտադրություն» ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ արձանագրված խախտման վերաբերյալ ցանկերը ներկայացվում են կից ֆայլով (2-Ցանկ)»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter