HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Այգեստան գյուղի տներից մեկում. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 12-ին՝ ժամը 18։08-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 21։15-ին: Այրվել են տան փայտե կառուցատարրերը և գույքը, հարակից վագոն-տնակը․ տանը հայտնաբերվել է քաղաքացու դի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter