HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ հափշտակել են խոշոր չափերով գումար, կատարել փողերի լվացում. ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ՎՍ-ն և ԴԳ-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Արդյունքում, ՎՍ-ն և ԴԳ-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին ստացված՝ ընդհանուր 686 հզր 320 դրամը։  

Բացի այդ, 2021 թվականից 2023 թվականն ընկած ժամանակաշրջանում ՎՍ-ն և ԴԳ-ն, նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու և իրենց կատարած հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 դրամի փողերի լվացում:

ՎՍ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղքրդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter