Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ ՔԿԾ
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։
«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հունվարի 10ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։
Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝
- 21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված,
- 2,9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված,
- 0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:
Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել