HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը:

«Պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային
տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ։

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ սահմանը ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter