Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 3-ին, ժամը 12։48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել