Քարաթափում Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 3-ին, ժամը 14։08-ին տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են 2․5 խմ քարեր:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել