HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի գույքն ուսումնասիրվել է դատախազության կողմից

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Կարեն Ավագյանին և մերձավորներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ Կ. Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու:

2025թ. դեկտեմբերի 19-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Դատախազություն են հրավիրվել նաև Կարեն Ավագյանի կինը՝ Լուսինե Դարբինյանը, մայրը՝ Լիլյա Զաքարյանը և եղբայրը՝ Արթուր Ավագյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոծում:

Նշենք, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրությունը սկսվել է 2023թ. հունվարի 27-ին:

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե կոնկրետ որ գույքերն են ուսումնասիրվել և ենթադրաբար ապօրինի: Պատճառն այն է, որ շահագրգիռ անձանց ներկայացրած դիրքորոծումների կամ ապացույցների արդյունքում կարող է գույքի ցանկում փոփոխություններ լինել:

Կարեն Աավագյանը 2010թ. եղել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը: 2012թ-ից մինչև 2018թ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter