HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 2-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter