Էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով․ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով։
«Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով՝ այդ թվում ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:
Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել