HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter