HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 11 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 11 անձի մասով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2018 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 թվականի մարտի 11-ը ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով  բազմաթիվ անդամների:

Հանցավոր կազմակերպության անդամների գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով՝ կազմակերպության ղեկավարները ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, իսկ հանցավոր կազմակերպության անդամները ներկայանալով տարբեր կեղծանուններով և հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու՝ վարձակալված տարածքներից կատարել են համակարգչային հափշտակություններ։

Նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) (2 դրվագ) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), իսկ 5-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը)։

Քրեական վարույթը նշված 11 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter