Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ կստեղծվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ կստեղծվի առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ։
«Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8 մասը`
1․ Ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ և հաստատել ժամանակավոր խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն ժամանակավոր խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև նույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված»,- նշված է որոշման մեջ։
Լուսանկարը՝ pixabay.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել