HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։

«Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

  • Ապահովագրական պայմանագրի կողմեր
  • Ծածկույթի տարածք
  • Ապահովագրության առարկա
  • Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
  • Ապահովագրված ռիսկեր
  • Ապահովագրական գումարի չափ
  • Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում։

Լուսանկարը՝ Alex Shirmanov/Adobe Stock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter