HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ամանորի ուղերձ է հղել հայ ժողովրդին։

«Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։  2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։

Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:  Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։

Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։

ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության տարի։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,- նշված է դեսպանի ուղերձում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter