Սիսիանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեություն․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան) հացի արտադրամասում։
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը,
- չեն ապահովել՝ տեխնիկական սարքավորումների սպասարկման և արտադրական տարածքների մաքրման հնարավորությունը,
- սննդամթերքի պաշտպանությունը աղտոտումից, կեղտից, կոնդենսատից ու բորբոսից,հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի ճիշտ պահպանման պայմանները,
- արտադրական տարածքը ապահովված չի եղել բնական և արհեստական լուսավորվածությամբ,
- լվացարանները ապահովված չեն եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
- արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- առաստաղները ապահով չեն եղել և չեն կանխել կեղտի, բորբոսի, մասնիկների թափվելու և խոնավության կուտակման ռիսկը,
- սննդամթերքի հետ շփվող սարքավորումները, մակերևույթները, դարակաշարերը, սեղանները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել