HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է կայացել «Հանրապետական շտապօգնության ծառայության» պատասխանատուների հետ:

Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է ծառայության տարեկան հաշվետվությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների և կայանների թիվը եռապատկվել է, հաջորդիվ մեծածավալ աշխատանք է տարվում կենտրոնի աշխարհագորւթյունն ընդլայնելու ուղղությամբ` վերանորոգված և վերազինված պայմաններ ապահովելով: Ամփոփելով խոսքը նա փաստել է, որ անցնող տարում շուրջ 130 000 կանչ է սպասարկվել:

Արմեն Գասպարյանն ընդգծել է ծառայության կարևորությունը, հատկապես` տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգունությունը բարձրացնելու առումով: Նա հանձնարարել է ձևավորել հերթապահ բրիգադներ` յուրաքանչյուր կայանում ավելացնելով 1-ական բժշկական բրիգադ, և աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter