HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզի դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանը բավարարել է

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2.1 հա ընդհանուր մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ 2016 թվականի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9 հա, 0.2 հա, 0.4 հա և 0.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ի և 2016 թվականի հունիսի 20-ի աճուրդները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա ընդհանուր մակերեսով հողամաս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter