HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։

«Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։

Այնուհետև, ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 հզր ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով` վերցրել են տուժողին պատկանող 2 մլն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:

Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter