HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

Քննչական կոմիտեի հայտնում են, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է։

«Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13 մլն 404 հզր 500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter