HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ մտնում ենք համագործակցության նոր փուլ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության Կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter