HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է օդի աղտոտվածության խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլին ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ նիստի մասնակիցներին են ներկայացվել Երևան քաղաքում վերջին 3 տարիների ընթացքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքներն ու դրանցից բխող հիմնական խնդիրները, օդի որակի գնահատման ոլորտում մշակված օրենսդրական կարգավորումների և նախագծերի դրույթները, մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված և ընթացիկ վերահսկողական աշխատանքների արդյունքները՝ արձանագրված իրավախախտումների և կիրառված վարչական միջոցների համատեքստում, ինչպես նաև Երևան քաղաքում օդի որակի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող աղբյուրների գույքագրման ընթացքը և դրանցով պայմանավորված աղտոտվածության նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները։

Մասնակիցները քննարկել են նաև ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների կանխարգելման վերահսկողական միջոցառումների շրջանակում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Անդրադարձ է կատարվել ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության շրջանակում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, զննության կայանների տեխնիկական վերազինման և վերահսկողության էլեկտրոնային գործիքների կիրառման ուղղությամբ մշակվող առաջարկություններին։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter