HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնաձորի  նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքներն ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմին: 

«Մասնավորապես` պարզվել է, որ համայնքի  նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ-վաճառքը ավագանու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև, որպես աճուրդային հանձնաժովի նախագահ, հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ,  աճուրդում հաղթած անձի՝ դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել և վարել է կեղծ աճուրդ։

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր մտերիմին 7․700․000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, դարձյալ հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ,  անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին)։ 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter