Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունից։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին՝ նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։
Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես, TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել