HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր քաղաքում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում

Դատախազությունից հայտնում են, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում է ընդգրկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 236 միլիոն 929 հազար դրամ:

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով գույքի նախապատմությանը, նշել է, որ գույքը վերադարձվել է արտադատական կարգով, դատախազական ներգործության արդյունքում: «Գույքի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Այն կարողացանք կանխել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համակարգված աշխատանքի արդյունքում», - ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Տեղեկացնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի գրությամբ Գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, որ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությունից ընդհանուր 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է 5 կատարողական վարույթ:

Կատարողական գործողությունների արդյունքում արգելադրվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը, որը 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային արժեքով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, սակայն աճուրդները չեն կայացել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տրամադրած տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրիլի 29-ի գրությամբ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջվել է վերը նշված մարզահամալիրի աճուրդի գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն: ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի մայիսի 7-ի գրությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը տեղեկացվել է, որ հօգուտ պետության 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի 2024 թվականի մայիսի 3-ի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: Վարույթի շրջանակներում պարտապան «Հայաստան» մարզական ՀԿ-ի անվամբ պետական գրանցում ստացած վերոնշյալ անշարժ գույքը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի սկիզբ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 3-ը:

Դատախազությունը տեղեկացվել է, որ նշված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացն այդ փուլում ընթացքի մեջ է եղել, մեկնարկային գինը նվազեցվել է մոտ հինգ անգամ և կազմել է 236 միլիոն 929 հազար դրամ: Այս գինը մոտ չորս անգամ նվազ է Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով բռնագանձման ենթակա գումարից: 

Գլխավոր դատախազի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել Պետական եկամուտների կոմիտեին՝ քննարկելու «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ 2025 թվականի մայիսի 29-ի գրությամբ ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարվել է քննարկել մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Նշված հանձնարարականի հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի 8 հասցեում գտնվող մարզահամալիրի աճուրդային արժեքը փոխհատուցելու և այն Հայաստանի Հանրապետությանը պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու համար շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter