Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ:
«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել