
«Սյունյաց երկիր» թերթ. «Երեկ խմբագրությունը ստացել է սպառնալից զանգեր»
«Սյունյաց երկիր» թերթի N21-ը առ 28 օգոստոսի 2012թ. բաղկացած 20 էջից (A3 չափսի), ամբողջովին նվիրված է Կապանի քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին: Համարում ներկայացված են Կապանի գործող քաղաքապետի հաշվետվությունը՝ չորսամյա գործունեության մասին, նախընտրական ծրագիրը: Զետեղված են նաև քաղաքապետի հարցազրույցն ու ընտրողներին հղած խոսքը, կարծիքներ Արտուր Աթայանի մասին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 18-ին, պատրաստ էր նաև թերթի համացանցային տարբերակը http://www.syuniacyerkir.am/ : Երկու-երեք ժամ անց արդեն թերթը մեծ արձագանք է գտել Կապանում: Գիշերը, սակայն, թերթի կայքը ենթարկվել է հակերային հարձակման և ջարդվել: Խմբագրության և ինտերնետ մատակարարի համատեղ ջանքերով թերթի էլեկտրոնային կայքն օգոստոսի 28-ին՝ ժամը 11.00-ին, վերականգնվել է: Երեկ խմբագրությունը ստացել է նաև սպառնալից զանգեր:
Խմբագրությունը կոչ է անում Կապանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբներին ու նրանց սպասավորներին զերծ մնալ նման անբարո արարքներից և ընտրապայքարը շարունակել քաղաքակիրթ ձևով:
«Սյունյաց երկիրը» եղել և մնում է բոլոր սյունեցիների թերթը և ներկա ընտրապայքարում ընդունել (ու շարունակում է ընդունել) քաղաքական գովազդի պատվերներ Կապանի, Սիսիանի, Մեղրու քաղաքապետների բոլոր թեկնածուներից (անկախ կուսակցական և կլանային պատկանելությունից):
«Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն
28 օգոստոսի, 2012թ.
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել