HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով:

Հաջորդիվ՝ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների և միասնական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մանրամասներ են ներկայացվել նաև մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված զեկույցների և իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը՝ հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter