HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Հայաստանի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

«Լոռու մ. Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մ. Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000դր.։

«ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 2.000.000դր. չափով տուգանք։ Արմավիրի մ. Վաղարշապատ համայնքում գործող «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԲԸ-ն գազալցակայանի հովացման նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափը կազմել է 626.994դր., դեպքի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Արմավիր, Ջրառատ, Հացիկ, Լուկաշին, Հայկավան բնակավայրերում 13 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի շահագործել է ընդհանուր 13 խորքային հոր՝ ոռոգման, խմելու-կենցաղային նպատակներով։ Տեսչական մարմնի Լոռու, Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter