Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել։
Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։
Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ.-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին` 852:
.png)
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։
.png)
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1734 պատահար, որոնցից 772-ը՝ ավտոբուսի վարորդների մեղքով, 38-ը՝ համամեղավորությամբ։
2025 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների հետևանքով արձանագրվել է մարմնական վնասվածք ստանալու 135 դեպք, որից 2-ը` մահվան ելքով, 19-ը` ծանր (1-ը` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի ինքնավթարի հետևանքով), 44-ը` միջին, 70-ը` թեթև մարմնական վնասվածքներով։
.png)
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ճանապարհատրանսպորտային պատահարներից վնասված տրանսպորտային միջոցները վարորդի անմեղ լինելու դեպքում վերականգնվում են ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների միջոցներով, մեղավոր լինելու դեպքում` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ արհեստանոցում:
Մեկ տարվա ընթացքում ավտոբուսների համար ապահովագրական ընկերությունները իրականացրել են 159 մլն 838 հազ. 695 դրամ վնասի փոխհատուցում:
.png)
Պատահարների վիճակագրության մեջ ներառված են նաև ինքնավթարները։
.png)
Կարդացե՛ք նաև
- Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
- Քաղաքապետարանը «Դ» կարգ ունեցող վարորդներ է փնտրում
- Շաբաթական միջինում 30 վթար՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել