HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 02։54-ից սկսած՝ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

«Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են»,- ասված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչ անել ուժեղ քամու դեպքում։

Լուսանկարը՝ ՆԳՆ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter