HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գմ էլ մալուխ և էլ. գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter