HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում․ ՆԳ նախարարը հանդիպել է Մագնուս Բրուններին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Արփինե Սարգսյանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում  առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուններին՝ ընդգծել է, որ Հայաստանը Գործողությունների ծրագրի հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգով իրականացնելու հանձնառություն ունի։

Նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը. քննարկվելու են ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև Գործողութունների ծրագրում նախանշված մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը։

Արփինե Սարգսյանը կարևորելով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշել է, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։

Քննարկվել է 2026 թվականի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան այցին վերաբերող մանրամասներ։

Ընդգծելով կառուցողական համագործակցությունը՝ Մագնուս Բրունները նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցելությանը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտադրվել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter