«Հրապարակ». Մի քիչ էլ ձև կանեն ու հետ կկանչեն ստորագրությունները
Թերթին տեղեկություններ են հասել, որ նախօրեին Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստության փակ ժողովում, որին մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ, Րաֆֆի Հովհաննիսյանը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, թե` հնարավո՞ր է հետ կանչեք ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: Ս
երժ Սարգսյանը հորդորել է բանավեճ չբացել, Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստման մասնակիցների համար դա կարևոր է իմանալ` ստորագրությունները հետ կանչվելու՞ են, թե՞ ոչ: «Ես ոչինչ չեմ բացառում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախօրեի երեկոյան, երբ Ազատության հրապարակում մեկնարկել էր Կոնգրեսի հանրահավաքը, Հանրապետության հրապարակում հանդիպեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին և հետաքրքրվեցինք, թե եղե՞լ է նման բան, և բավարարե՞լ է իրեն Սերժ Սարգսյանի պատասխանը:
«Այո, ճիշտ է այդ տեղեկությունը: Այն, որ չի բացառվում ստորագրությունների հետ կանչումը, վատ մեկնարկ չի, բայց հուսով եմ, որ այդ ատասխանն առավել ամբողջական կդառնա, քանի դեռ ուշ չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել