HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Կենսագրական տվյալները՝

22.09.2025թ.-ից – 10.12.2025թ. ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող,

11.07.2022-10.09.2025թթ.-ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական,

25.11.2021-01.07.2022թթ-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության գլխավոր մասնագետ,

01.02.2020-25.11.2021թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ,

18.09.2018-01.02.2020թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ:

Գիտական հոդվածներ

«Ծառայությունից արձակվելու սահմանափակումը աշխատանքի ազատ ընտրության իրավունքի համատեքստում», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, N 119, 2020,

«Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքի համատեքստում», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, N 6, 2020,

«Կամավոր հիմքունքներով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող անձանց կարգավիճակը», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, N 122, 2021,

«Առողջության պահպանության իրավունքը զորահավաքային զորակոչի ընթացքում», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդատական ամսագիր, հունվար-մարտ, 2022,

«Ռազմականացված մարմինների ծառայողների զորահավաքային զինվորական ծառայության ներգրավելու օրենսդրական խնդիրները», «Պետություն և իրավունք» ամսագիր, N 3 (94), 2022 (ներկայացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրատնենրի և հայցորդնեի գիտաժողովի ընթացքում),

«Զորահավաքի խնդիրները սոցիալական ապահովության սահմանադրական  իրավունքի համատեքստում», «Պետություն և իրավունք» ամսագիր, N 3 (97), 2023 (ներկայացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտաժողովի ընթացքում):

Զինվորական ծառայություն

2013-2015թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter