Բողոքի ակցիա ՄԱԿ-ի դիմաց՝ Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների համար (լուսանկարներ)
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա ուշադրություն սևեռելու նպատակով։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են ձևավորել անկախ, անաչառ, հրապարակային դիտորդական առաքելություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրական դրությունը պարզելու և այն հրապարակային դարձնելու համար։ Պահանջներից մեկն էլ այն էր, որ ՄԱԿ-ը գործադրի հստակ մեխանիզմներ՝ միջազգային կազմակերպությունների մուտքը Բաքվի բանտեր անխոչընդոտ ապահովելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Ակցիայից բացի, քաղաքացիները նաև նամակ հանձնեցին ՄԱԿ-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել