Պռոշյան փողոցում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 23։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել