HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքներն իրականացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը 2025 թ.-ի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին
գործուղել՝

  • 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով.
  • Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից (Լոնդոն) 2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Կարեն Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշվում է որոշման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter