HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվաստումը գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,

Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

  • Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
  • Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք
  • Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները
  • Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները
  • Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ
  • Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ
  • Հագնվե՛ք եղանակին համահունչ
  • Հետևե՛ք անձնական հիգիենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter