ՄԹ պաշտպանության պետնախարարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Այսօր Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում պետնախարար Քոքերին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։
Լորդ Քոքերը շրջել է ակադեմիայի թանգարանում, այնուհետև ծանոթացել լսարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել