HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի հետ

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ գոհունակությամբ նշելով ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ 

Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. նախարար Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր ՀՀ կառավարությունը տեսնում է հենց ժողովրդավարությունն, ուստի վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։ 

Արարատ Միրզոյանը և ԺՀՄԻԳ տնօրենն անդրադարձ են կատարել խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմներին՝ շեշտելով համագործակցության պատրաստակամությանը նաև այս ուղղությամբ։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Մարիա Թելալյանն ու Արարատ Միրզոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter