HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ դեկտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Մայրաքաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter