Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
«Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի վերոնշյալ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել