HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումներն ու ՆԳՆ բարեփոխումների շարունակականությունը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ լրատվականից։

Նիստի ընթացքում բարձր են գնահատվել վերջին շրջանում ՀՀ–ԵՄ համագործակցության նկատելի առաջընթացը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ձեռքբերումները, կարևորվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ  բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները։

Անդրադարձ է կատարվել հատկապես Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի Հայաստանին փոխանցմանը, ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով սահմանված հենանիշերը կյանքի կոչելուց հետո կապահովվի բարելավված շարժունակություն դեպի ԵՄ։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ-ԵՄ գործընկերության 6-րդ նիստին  ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և նախանշված անելիքները՝ անդրադառնալով հատկապես VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման ընթացքին։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգի բարեփոխումները՝ հենասյունային 4 ուղղությունների լիարժեք գործարկումը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև Հայաստանում ներդրված աղետների ռիսկի կառավարման նոր մեխանիզմների մասին՝ կարևորելով նաև Փրկարար ծառայության ոլորտում իրականացվող հայեցակարգային լուծումները։

Ընդգծվել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովմանը։

Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացն ու Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը։

Բրյուսել այցի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից և դրա կատարման հենանիշներից բխող, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter