Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է։
«Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր 701 դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել