HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 2-3-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտնում է, որ դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

«Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ժ. 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter