Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12։15-ի սահմաններում ստացվել էր ահազանգ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
«Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն, որին Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։
Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել