HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում 980 733 քաղաքացի կենսաթոշակային պարտադիր ֆոնդերի մասնակից է

980 733 քաղաքացի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակից է։ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալներով՝ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կուտակային ֆոնդերի մասնակիցների 52%-ը տղամարդիկ են, 48%-ը՝ կանայք։

Ըստ տարիքի՝ կուտակային ֆոնդերի մասնակիցների թվում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն 1986-1998թթ. ծնվածները, որոնք ընդհանուր մասնակիցների մոտ 47%-ն են։

Մյուս խոշոր խումբը 1974-1985թթ. ծնվածներն են, ընդհանուր մասնակիցների՝ 36%-ը։ Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականին և դրանից հետո ծնվածները։

Մոտ 17%-ն էլ 1998-ից հետո ծնվածներն են։

Փոքր թիվ են կազմում մինչև 1951թ. ծնվածները (ընդամենը մեկ հոգի) և 1952-1973թթ. ծնվածները։  

Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ 1 տրլն 292 մլրդ դրամ է կուտակված։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, ֆոնդերում կուտակված գումարը, մասնագիտական լեզվով՝ զուտ ակտիվների արժեքը, 1 տրլն դրամի շեմը հատել է 2024-ի սեպտեմբերին։ 

Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter