HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Բամբակաշատ գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10։10-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում այրվում է տան տանիք։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15/1 փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել է հյուրասենյակի պատը։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ և տանիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter