HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։

«ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ով ավելացնելով օդանավերի ընդհանուր տեղաշարժերի քանակը, նվազեցնել գերբեռնվածությունը և ավելացնել օդանավակայանի կողմից սպասարկվող օդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը: Այն կշահագործվի ծանր բեռնատար օդանավերի տեղաշարժի համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ։

Նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter